Մեր մասին

<<Մոնոլիտիկ Յունիթ>>  ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին և շարունակում է իր ակտիվ գործունեությունը տարաբնույթ շենքերի և շինությունների կառուցման գործում Հայաստանի ամբողջ տարածքում:

<<Մոնոլիտիկ Յունիթ>> ՍՊ ընկերությունը մասնագիտացված է շենքերի և շինությունների մոնոլիտ շինարարության ոլորտում, ինչը առաջին հերթին հնարավորություն է տալիս Պատվիրատուին արագ, հուսալի, մատչելի իրականացնել շինարարական ծրագրերը: Այսօր, առավել ևս Հայաստանի նման սեյսմիկ գոտում, մոնոլիտ շինարարությունը դարձել է առաջնային խնդիրներից մեկը, որը և իրականացնում է   ընկերությունը:

 

<<Մոնոլիտիկ Յունիթ>> Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  Գերմանական HALFEN ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: HALFEN ընկերության ամրացման համակարգերը՝ դա բարձր որակական և ժամկետային մակարդակի վրա զոդման և շաղափման փոխարինումն է: HALFEN ընկերության ապրանքատեսակների շարքը կարող է օգտագործվել ամրակցման, տարբեր խնդիրների լուծման համար: Տարբեր ուղղություններով ազդող ուժերը անվտանգ փոխանցվում են բետոնի վրա: HALFEN ընկերության որակի կառավարման համակարգը սերտիֆիկացված է Գերմանիայում, Շվեյցարիայում և Լեհաստանում համաձայն DIN EN ISO 9001:2008, Սերտիֆիկատ N QS-281 HH: <<Մոնոլիտիկ Յունիթ>> ՍՊԸ-ն միակն է Հայաստանում, որ կատարել է HALFEN ընկերության MBT ET տեսակի ամրանի միացման դետալների սերտիֆիկացում և պրակտիկ օգտագործում շինարարությունում:

<<Մոնոլիտիկ Յունիթ>> ՍՊԸ-ն 2014թ-ին 4 ամսվա ընթացքում կատարել է Ծիծեռնակաբերդ բարեգործական հիմնադրամի պատվերը և իրականացրել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի հուշասյան գրանիտե սալիկներով երեսապատման աշխատանքները: Աշխատանքները կատարվել են HALFEN  ընկերության ամրակներով,  քարերը շարվել են օդանցքի շերտի պահպանումով /չոր եղանակով/:

<< Մոնոլիտիկ Յունիթ>> ՍՊԸ-ն   ակտիվ զարգացող ժամանակակից ընկերություն է, որը ունի շինարարության մեծ փորձ, մշտապես կապ է պահպանում Եվրոպական տարբեր ընկերությունների հետ, մասնակցում է 3 տարին մեկ անգամ Մյունխեն քաղաքում անցկացվող խոշոր շինարարական ցուցահանդեսին որպես այցելու և նոր տեխնոլոգիաներ է բերում Հայաստան: Դրա վառ ապացույցներից մեկն է  Լիխտենշտեյնի ALKUS ընկերության բետոնացման համար օգտագործվող սալերի ներկրումը Հայաստան և պրակտիկ օգտագործումը շինարարությունում: ALKUS բետոնալցման սալերը փոխարինում են հայտնի լամինացված նրբատախտակը, որը բետոնի, ջրի, արևի հետ մի քանի անգամ շփվելուց հետո սկսում է քայքայվել, ինչի արդյունքում 1/ ընկնում է շինարարության որակը, 2/ նրբատախտակի հաճախակի փոխարինման անհրաժեշտություն է առաջանում:  ALKUS բետոնալցման սալերը չեն ներծծում ջուր, նրանց վրա չի ազդում արևը, կարող են օգտագործվել նույն արտադրողականությամբ ինչպես ձմռանը այնպես էլ ամռանը, վերանորոգման ենթակա են, չեն պահանջում բարձր կարգի յուղում, հանգիստ մեխվում են և չեն վնասվում դրանից: ALKUS սալը բաղկացած է հինգ շերտից՝  1/ Պլաստմասե շերտ /բարձր կարգի որը դիմանում է անգամ զոդման աշխատանքներին/, 2/Ալյումինե շերտ, 3/ Միջուկ պոլիպրոպիլենից, 4/ Ալյումինե շերտ, 5/ Պլաստմասե շերտ :

 

Երկաթբետոնե աշխատանքների ժամանակ <<Մոնոլիտիկ Յունիթ>> ՍՊԸ-ն որպես կաղապարներ օգտագործում է  Ավստրիական DOKA ընկերության պատի և ծածկի կաղապարները, որոնք նույնպես ներկրում է Եվրոպայից: Եվրոպական որակի կաղապարների շնորհիվ <<Մոնոլիտիկ Յունիթ>>  ՍՊԸ-ն իրականացնում է  մոնոլիտ աշխատանքները արագ և բարձր որակով:

Ընկերության նպատակը եղել և մնում է որակյալ աշխատանք կատարելու միջոցով հասնել շրջապատի վստահությանն ու հարգանքին:
Մոնոլիտիկ Յունիթ ընկերությունը անհատական մոտեցում է ցուցաբերում իր բոլոր հաճախորդներին` հաշվի առնելով նրանց դիտարկումներն ու առաջարկությունները: